Ֆրանսիայում գործի է դրվել անվտանգության նախազգուշացման համակարգը՝ «Vigipirate» պլանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ Նիսի եկեղեցու վրա հարձակումից հետո երկրի ամբողջ տարածքում սահմանվել է «Vigipirate» հակաահաբեկչական պլանը. դա Ֆրանսիայի ազգային անվտանգության նախազգուշացման համակարգ է:

«Կառավարության արձագանքը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ: Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել «Vigipirate» պլանը», - Ֆրանսիայի Ազգային ժողովի ելույյթի ժամանակ հայտարարել է Կաստեքսը

Նա նաև հայտնել է, որ նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ առավոտյան կգումարի Անվտանգության խորհրդի նիստ:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակահարել է քաղաքիներին. կա 3 զոհ:

Եվս մեկ միջադեպ է գրանցվել հոկտեմբերի 28-ին ֆրանսիահայ համայնքի ցույցի ժամանակ: Մի քանի թուրքեր՝ մուրճով, դանակով, մահակով զինված, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Նրանցից մեկը մուրճով հարվածել է հայերից մեկի գլխին: Երեկոյան ցույցեր են կազմակերպել նաև Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչները այն փողոցներում, որտեղ հայերի խանութներ ու սրճարաններ են: 

--00—ԼՄ