Հարձակում Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

Արաբիա

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը փորձել է հարձակում են գործել Ջեդդահ քաղաքում տեղակայված Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա։ 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Պարբերականը հայտնում է, որ սաուդցի տղամարդը հասցրել է դանակահարել անվտանգության աշխատակցին: Հայտնի է դարձել, որ տուժածը հոսպիտալացվել է:

Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում խիստ դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ վիրավորված անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է:

Աղբյուրը՝ 1lurer.am։

  --00—ՄՀ