ԱՀԿ-ի մարդասիրական օգնությունը՝ շտապօգնության համար նախատեսված հավաքածուն, հասավ Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Երևան է հասել ԱՀԿ-ի գնած մարդասիրական օգնությունը, որն իր մեջ ներառում է վնասվածքների և հետվիրահատական խնամքի համար նախատեսված դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին տեղեկցանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Առողջապահական հաստատությունների կարիքների հիման վրա ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրել շտապօգնության համար նախատեսված հավաքածուները։

--00—ԼՄ