Գործարար Ռուբեն Գրիգորյանը 1 մլն դոլար և կես մլն դոլարի օգնություն է փոխանցել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ռուբեն

Գործարար Ռուբեն Գրիգորյանը «Հայաստան» համահայակական հիմնադրամին 1 մլն դոլար կփոխանցի։ Այդ մասին նրա հայտարարությունը տարածել է Մոսկվայի հայկական թանգարանը:

«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:

Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։

Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»,-նշված է հայտարարությունում։

Սա Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանի առաջին բարեգործությունը չէ: Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։ 

--00—ԼՄ