Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

Դեսպանատնից աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացրել են նաև չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։

Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։

ԱՄՆ դեսպանատունն արդեն իր քաղաքացիներին զգուշացրել էր խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելություններից։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս