Ահաբեկչության դեմ պայքարում պատրաստ ենք ամենասերտ համագործակցության. Պուտինը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1.jpg

Ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվան Փարիզի և արտասահմանյան այլ գործընկերների հետ ամենասերտ համագործակցության է պատրաստ: Այս մասին իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին ուղղված հեռագրում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ցավակցություն է հայտնել՝ կապված «Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների հետ»: 

«Առանձնահատուկ զայրույթ է առաջացնում այն ցինիկ ու դաժան հանցագործությունը, որ տեղի է ունեցել եկեղեցու պատերի ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչների համար խորթ է մարդկային բարոյականության հասկացությունը: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է աշխարհի հանրության ջանքերի իրական միավորում»,- ասել է նա:

Պուտինը նաև ռուսական կողմի պատրաստակամությունն է հայտնել ֆրանսիացի և արտասահմանյան այլ երկրների գործընկերների հետ համագործակցել հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով: Նա նաև նշել է, որ ռուս ժողովուրդը կիսում է ֆրանսիացիների ցավն ու վիշտը, զոհերի հարազատներին ու մտերիմներին փոխանցել անկեղծ ցավակցությունները:

--00--ԱԹ