Պատերազմի բնույթը փոխվել է, հիմա կոնտակտային մարտեր են, որտեղ հայերը հաղթում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ադրբեջանը հաջողության չհասավ բլիցկրիգ իրականացնելու մտադրության առումով: Այժմ փոխվում է պատերազմի բնույթը: Հերթը հասնում է կոնտակտային մարտերին, որոնցում հայերը սովորաբար հաղթում են: Այս պատերազմը նման է 92-94 թթ. պատերազմին: Թուրքիան միշտ նկատվում էր Ադրբեջանի թիկունքում, սակայն այսպիսի ցուցադրական մասնակցություն հակամարտությանը ի հայտ է բերում առաջին անգամ:

Թուրքիան այս պատերազմին մասնակցում է ուղղակիորեն: Այս պատերազմում Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները տարբեր են: 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ վերլուծել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ