Մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է․ այս օրակարգի շուրջ ենք մեկնում Ժնև

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պատերազմ

Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին»,- հայտնեց խոսնակը։

Նաղդալյանը շեշտեց, որ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս