Օ'Բրայանը զանգահարել է Փաշինյանին և հորդորել կողմերին ԼՂ-ում պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

«Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները», - այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը:

Օ'Բրայանը նշել է հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ րկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը։

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ձգտելով կողմերին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների», - ասված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս