ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 24News
Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամ կորոնավիրուսի 2398 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 87 432 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 1059 մարդ, շարունակում է բուժվել 31458-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 54 316 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 28 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1300 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 358-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 397 596քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4936 է:
--00—ՄՀ