Ուզբեկստանում մեկնարկեց ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբի պետերի նիստը. ՀՀ-ից ևս ներկայացուցիչ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«ՌԻԱ Նովոստի»-ն լուսանկար է հրապարակել Ուզբեկստանում ԱՊՀ երկրների ԶՈՒ-երի շտաբի պետերի նիստից: Աղբյուրը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերը ևս ժամանել են ԱՊՀ պրոֆիլային կոմիտեի նիստին: Լուսանկարում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ շտաբի պետերը չեն, երկրների ներկայացուցիչներն են կանգնած կողք կողքի՝ ըստ երկրների անունների այբբենական կարգի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուզբեկստան ԱՊՀ երկրների ԶՈՒ-երի շտաբների պետերի հերթական նիստն է այսօր: 

Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ ՊՆ-ների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունները:

Նշենք, որ նիստի օրակարգում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցերն են: Կարծիքներ կփոխանակեն նաև ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս