Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ պետին շնորհել է գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Արայկ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա ուղերձում:

«Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ»,-նշել է Արցախի նախագահը:

--00—ԼՄ