Թաթարստանում ոստիկանների վրա հարձակված դեռահասը «Ալլահ աքբար» է բղավել. նա վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ալլահ

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Թաթարստանի Կուկմոր քաղաքում միջադեպ է գրանցվել: Մի պատանին դանակով հարձակվել է ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա, սակայն ոստիկանության աշխատակիցը գնդակահարվել է նրան: 

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 30-ին 16-ամյա տղան «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով փորձել է հրդեհել ոստիկանության բաժանմունքի շենքը: Այնուհետև նա դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին: Մեկ այլ ոստիկան օդում նախազգուշացնող կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հանցագործի վրա: Մինչև բժիշկների ժամանումը ստացված վնասվածքներից հանցագործը մահացել է: Վնասվածքներ ստացած ոստիկանը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ աղբյուրի՝ 16-ամյա հանցագործը Բաշկիրիայից է, ապրում է Կուկմորում, գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես ծայրահեղականության հակված անձ: Հարձակման ընթացքում նա ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բղավել «Ալլահ աքբար»:

--00—ԼՄ