ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810:
Կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 285:
--00—ՄՀ
Կարանտինի ռեժիմում է մնում 3 070 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 200-ը: