Գնդերեց եղբայրը չի թողել սահմանը և մինչև օրս էլ չի այցելել եղբորը. առաջնագծի հոգևորականներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

«Առաջնագծի հոգևորականները՝ Պետրոս սարկավագ Ղազարյան և Ծերուն սարկավագ Ներսիսյան

Երկու սարկավագների եղբայներն էլ սպաներ են, նրանցից մեկը վիրավոր է։

Գնդերեց եղբայրը չի թողել սահմանը և մինչև օրս էլ չի այցելել եղբորը։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-այս մասին հայտնում էն Տավուշի Թեմից:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս