Իրանական հեռուստաալիքը ԼՂ Թուրքիայի ուղարկած վարձկանների մասին ռեպորտաժ է պատրաստել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Իրան ռեպ

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ուղարկելու մասին ռեպորտաժ է պատրաստել, որում նշվում է՝ Թուրքիան օգտագործում է ահաբեկչական ուժեր, որոնք նախկինում Թուրքիայի հովանու ներքո կռվել են Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ:

Ռեպորտաժում նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների առկայությունը վտանգում է Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը:

«Թուրքիան մտադիր է Կովկասի տարածաշրջանը և դրա հարակից տարածքները վտանգավոր վայրեր դարձնել», - ասում է փորձագետ Կարեն Սարգսյանը:

Իրանի հռուստառադիոընկերության ռեպորտաժն՝ այստեղ:

--00--ԱԹ