Ծննդյան պահից Արցախն ու Հայաստանը ընկերներ են և մեկ ամբողջություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

երեխա

Ծննդյան պահից Արցախն ու Հայաստանը ընկերներ են և մեկ ամբողջություն: Այս մասին Շենգավիթ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում են գրել՝ հրապարակելով կողք կողքի պառկած հայաստանցի ու արցախցի նորածինների լուսանկարը: 

երեխաներ

Լուսանկարում ձախից արցախցի Նարեկ Մնացականյանն է, իսկ աջից՝ հայաստանցի Մասիս Մնացականյանը:

«Եվ ինչպես Սարոյանն է ասել՝ կործանե՛ք Հայաստանը: Տեսե՛ք՝ կստացվի՞: Տնահան արեք, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները: Տեսե՛ք, նորից չե՞ն խնդա, երգի և աղոթի, քանի որ, երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան», - նշված է բժշկական կենտրոնի գրառման մեջ:

  --00—ՄՀ