Ուկրաինան զենք է մատակարարում Ադրբեջանին․ Ռադայի ընդդիմադիր պատգամավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

․

«Ինձ հայտնի է դարձել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ռազմական հակամարտությանը` այնտեղ զենք մատակարարելով»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան․ գրում է РИА Новости-ին։

Պատգամավորը Telegram իր ալիքում հայտնել է, որ «Ուկրսպեցէքսպորտից» մեկ հերթական բեռը թռչել է Ստամբուլ, իսկ այնտեղից՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն է։

«Պատրաստում եմ պատգամավորական հարցում», - հավելել է քաղաքական գործիչը և լուսանկար հրապարակել Flightradar24 կայքից: Համաձայն սքրինշոթի՝ Boeing 747 - 4R7 (F) ինքնաթիռը` «սարքավորումների» բեռով, Կիևից օդ է բարձրացել հոկտեմբերի 30-ին, ժամը 6.22-ին (Երևանի ժամանակով 8.22-ին):

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս