Մարգար Սարիբեկյանը խոցել է 4 տանկ․ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կիսվելով ՝ Պաշտպանության բանակի հրապարակած՝ Մարգար Սարիբեկյանի մասին պատմող տեսանյութով։

«Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել, խոցել է թշնամու 4 տանկ։ Նրա մարտական գործողությունների դրվագների մասին է ՊԲ-ի տեսանյութը»,- տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս