Ուժեղ հակահարված ենք տվել Շուշիի ուղղությամբ, պատերազմը պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Արցախում այսօր ստեղծված իրավիճակում ես ունեմ հարցի լուծման իմ տեսլականը, և այն ռազմական է, պետք է մոռանալ առժամանակ բանակցային գործընթացների մասին և տալ ուժեղ հակահարված հակառակորդի թիրախային կետերին իր իսկ տարածքում»,- այս մասին 24TV-ուի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման նավասարդյանը:

«Առաջինը նավթատարն է, երկրորդը Եվլախի ամբողջ երկաթգիծն է, և երրորդը Ադրբեջանին ջրազրկելն է, որովհետև մեր ամբողջ ջրերի, Արցախի ջրերի մոտ 80 տոկոսը գնում է իրենց, իրենք մեր ջուրն են խմում, մեր ջրով են ոռոգում ամեն ինչ և մենք խելոք խելոք այդ ամենը հանգիստ տալիս ենք»,- նշել է դիվանագետը:

«Իմ խորին համոզմամբ, եթե մենք այնպիսի հարված չհասցրեցինք, որ Ադրբեջանի ողնաշարը կոտրվի ու իրենք գան ու մեզնից խաղաղություն խնդրեն, երբեք այստեղ խաղաղություն չի լինելու»,- ասել է Նավասարդյանը, հավելելով, որ իրենց սեղանին դրված է Արցախը կուլ տալու հարցը:

Բանախոսն անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին, նրա Անգլիայի հետ համագործակցությանը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հնարավորությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ