Ապացույցներ կան, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղակայել ԼՂ հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News 

․

Ադրբեջանը տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն է ստանում Թուրքիայից: Այս մասին Լոս Անջելեսում  ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ Այս մասին հայտնում է Asbarez News-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում, պատերազմ է, և դա ողբերգություն է այնտեղ բնակվող մարդկանց համար: Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել վերջին տարիներին զինամթերք գնելու համար: Բացի այդ, նրանք տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն են ստանում Թուրքիայից: Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան բաց մամուլում այն մասին, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել հակամարտության գոտում»,- նշել է Օ'Բրայենը:

Ըստ նրա երկու կողմն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար:

«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- նշել է Թրամփի խորհրդականը:

Օ'Բրայենը շեշտել է, որ երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս