Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել այն կրակակետերը,որ թիրախավորում են խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News 

պատերազմ

Թշնամին քիչ է օգտագործում զրահատեխնիկա, քանզի մեր զինուժը ոչնչացնում է շարժվող ցանկացած զրահամիավոր։ Հրետանին և օդուժը շարունակվում են կիրառվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը։

--00--ԱՀ