Իրանը սահմանի ողջ երկայնքով ջախջախիչ պատասխան կտա ցանկացած արկածախնդրության

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News 

․

Իրանի Զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանի ողջ երկայնքով թշնամիների ցանկացած արկածախնդրությանը: Այս մասին, Շահիդ Սաթարիի անվան ռազմաօդային ուժերի համալսարանի շրջանավարտների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության օդուժի հրամանատար Ազիզ Նասիրզադեն․ գրում է «Մեհր» գործակալությունը։

«Այսօր Իսլամական հեղափոխության խելամիտ առաջնորդության, խորհուրդների և ղեկավարության ներքո Զինված ուժերը պատրաստ է վճռական և ջախջախիչ պատասխան տալ թշնամիների ցանկացած արկածախնդրությանը սահմանի ողջ երկայնքով»,- շեշտել է գեներալը:

Հիշեցնեք, որ այսօր Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է», և իրենք չեն հանդուրժի բնակչության դեմ ուղղված որևէ սպառնալիք:

--00--ԱՀ