Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 24-ի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

երկրաշարժ

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Նշվում է ավելի քան 800 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է TACC -ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

Շարունակվում են փրկարարական աշխատանքները: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել շուրջ 70 մարդու: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր: 

--00—ՄՀ