Արցախի պատերազմի սկսման պահից ո՛չ պատգամավորները, ո՛չ ԱԺ աշխատակազմը պարգևատրում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

աժ

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պաշտոնապես հերքելով պատգամավորների՝ պարգևավճար ստանալու լուրը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ Ազգային ժողովի ո՜չ պատգամավորները, ո’չ աշխատակազմը որևէ պարգևատրում չի ստացել։ 

Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրեն բարոյականության նշույլներ իրենց ներսում»,-գրել է Տիգրան Գալստյանը։

--00—ԼՄ