Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ․ արձանագրվել է կորոնավիրուսի 1 673 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, փոխանցում է 1tv.ge-ն։

Մահվան 10 դեպքն արձանագրվել է Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 4-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Սամցխե-Ջավախեթիում: Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը կազմում է 307:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 673 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 38 936 դեպք: Ապաքինվել է ևս 2 881 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 22 691:

--00—ՄՀ