Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով․ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Երևանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնության խնդրանքով։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից օգնության դիմում չի ստացել», - ասել է նա:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով սկսել խորհրդակցություններ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում օժանդակության չափն ու ձևը որոշելու համար։

--00—ԼՄ