Մաքսն իր չապրած գարունները նվիրեց հայրենիքին․ բոլորից ուշ գնաց ու բոլորից շուտ էլ եկավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պատերազմ

Արցախյան մարտերի ժամանակ հերոսաբար զոհված Մաքսիմ Մանուկյանը միշտ նշում էր, որ տղան իսկական տղամարդ դառնալու համար պիտի ծառայի։

«Մեկ ու կես ամիս հասցրեց ծառայել, զինվորական համազգեստը շատ կարճ կրեց, բայց պատվով…»,-24News-ին պատմեցին Մաքսիմ Մանուկյանի հարազատները։

Մաքսիմը շատ էր ուզում գնալ բանակ, երբ արդեն հավաքները վերջանալու ժամանակն էր, իրեն դեռ չէին կանչել, ինքն էր գնացել զինկոմիսարիատ, հարցնելու թե ինչի՞ չեն կանչում։

«Մամային ասում էր՝ գնա դիմում գրի, որ հանկարծ չհետաձգեն։ Ուզում էր հետ չընկներ հասակակիցներից։ Բոլորից ուշ գնաց ու բոլորից շուտ էլ եկավ Մաքսս։ Մաքսը զոհվեց ու հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները… Իր չապրած գարուննե՜րը նվիրեց Հայրենիքին…»,-ասաց հերոսի քույրը։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ