Այո՛, նրանք բոլորն էլ մեր «ծանոթներն են»․ ԱՆ-ն արձագանքել է «Ժողովրդի» հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ան

Հայաստանի առողջապահության նախարարությունը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հրապարակմանը։

«Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում կրկին հիշել է առողջապահական համակարգը, այս անգամ մտահոգությունների փոխարեն` անցնելով լուրջ մեղադրանքների։

Հիմա էլ պարզվում է, թե «նախարարությունը ծանոթով է պացիենտներին հոսպիտալացնում»։

Մեջբերենք մի հատված. «Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»։

Անհասկանալի է «Ժողովուրդ» օրաթերթի պահվածքն այս օրերին, որը ջանք չի խնայում, շարունակաբար ցեխ է շպրտում` թիրախավորելով մի գերատեսչության, որն այս պահին զբաղված է հազարավոր կյանքեր փրկելով։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը խորհուրդ ենք տալիս դիտողականություն ձեռք բերել ու այլ տարբերակներ փնտրել և հանգիստ թողնել՝ արդեն իսկ ծանրաբեռնված և գերլարումով աշխատող համակարգը:

Այս պահին բժշկական կենտրոններում բուժում են ստանում առաջնագծում կռիվ տված, վիրավորում ստացած մեր զինվորները և դրան զուգահեռ նաև անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները։

Այո', նրանք բոլորն էլ մեր «ծանոթներն են», մեր հայրենակիցները, և նրանցից յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար: Եվ, ցավոք, մինչ դուք Ձեր հերթական մեղադրանքներն եք «հորինում», նրանցից ոմանք մահանում են, և մահճակալներն ազատվում են հերթագրված հիվանդներին ծառայելու համար:

Իսկ թե «ինչպես է պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին նախարարությունը», անցե'ք այս հղումով` (https://www.moh.am/#1/3315

--00—ԼՄ