Խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պատերազմ

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով։

Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ