Ֆրանսիայի իշխանությունը Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետ կապ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Մակրոն

2015 թվականին ֆրանսիական Charlie Hebdo  երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետՖրանսիական կառավարությունը որևէ առնչություն չունի: Այս մասին ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին Մակրոնն ասել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ նկարները հրապարակվել են անկախ թերթի կողմից: Ֆրանսիայի իշխանությունները դրա հետ որևէ առնչություն չունեն, դա կառավարական ծրագիր չէ»,- նշել է Մակրոնը:

Մակրոնը նշել է ըմբռնումով է մոտենում մուսուլմանական հասարակության զայրույթին։ Հակաֆրանսիական ցույցերն իսլամական աշխարհում պայմանավորված են իր հայտարարության թյուրըմբռնմամբ, որը հաջորդել էր 18-ամյա ահաբեկչի կողմից հոկտեմբերի 16-ին դպրոցի ուսուցչի սպանությանը:

«Մարդիկ ընկալել են, թե իբրև ես հավանություն եմ տալիս այդ նկարներին, սակայն դա այդպես չէ»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ֆրանսիական իշխանությունները պայքար են ծավալում արմատական գաղափարախոսության դեմ: 

--00--ԱՀ