Հարավային ուղղությամբ մեր ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից ետ վերցնել որոշակի դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Այսօր ամբողջ օրը ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ռազմական գործողությունները։ Մարտերի ինտենսիվությունը բարձր չի եղել, բայց որոշ տեղում եղել է ինտենսիվ գրով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա և միաժամանակ օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին, բանախոսը նշեց, որ բոլոր բնակիչները ժամանակին տարհանվել են։

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում։

--00--ԱՀ