ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվում է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքները:
Մահացածների թիվը այս պահի դրությամբ 37-ն է, կա ավելի քան 885 վիրավոր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր:
--00--ԱՀ