Ստեփանակերտում կրկին պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

պատերազմ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 1-ի առավոտյան պայթյուններ են որոտացել:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ միացել է օդային տագնապի ազդանշանը: Լսվել է մոտ վեց պայթյունի ձայն:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ