Արցախում ռազմական գործողությունների պատճառով ավերվել է շուրջ 70 դպրոց ու մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,-  հայտնել է Ղարախանյանը։

--0--ԿԿ