Ամսական 2000 դոլար և 100 դոլար՝ ամեն «անհավատի» գլխի համար. գերի վարձկանի վկայությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել այսօր գերեվարված սիրիացի վարձկանի մասին:

«ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,- գրել է նա:

--00--ԱԹ