Ես և իմ ժողովուրդը չենք կարող հպարտանալ բարեկամությամբ նրա հետ, ում ձեռքերն արյունոտ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

Հայկական ծագմամբ ռուս կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Instagram-ում դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ կոշտ քննադատելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական պետությունների հետ հանցավոր դաշինքը:

Անդրեասյանն այս ռազմական հանցագործության հետ կապված գրել է.

«Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն եմ եղել և բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ դու մեծ սրտով մարդ ես: Երեկ ես տեսա ֆոսֆորի ռումբից հայ երեխաների այրված մարմինները և, ինչպես պարզվում է, դու ես դրանք վաճառել մեր հարևաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Կալիֆորնիայից մինչև Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես և իմ ժողովուրդը չենք կարող հպարտանալ բարեկամությամբ նրա հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ քանի որ նման պատմություն է՝ ես կցանկանայի ասել, որ ՂՐԻՄԸ ՄԵՐՆ է»:

--0--ԿԿ