Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է. Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

հռոմ

Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրանարձություններն անվանել է ողբերգություն: Այդ մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Սրբերի տոնի օրը (խմբ.՝ նոյեմբերի 1-ին) չպետք է մոռանանք ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ ընթանում է զինված հակամարտություն, որն ընդհատվում է հրադադարի ոչ տեւական դադարներով: Ավելի շատ են ավիրվում տները, ենթակառուցվածքները, պաշտամունքի օբյեկտները: Էլ ավելի են ռազմական գործողություններն անդրադառնում քաղաքացիական բնակչությանը: Դա ողբերգություն է»,-ասել է Հռոմի պապը և կոչ արել կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են անմեղների արյունահեղությանը:

--00—ԼՄ