Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News  

ցանցեր

Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։

Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։

Դպրոցներ՝

Երևան

Երևանի Ղ․ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց

Երևանի Մ․ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց

Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց

Երևանի Վ․ Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոց

Երևանի Ս․ Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց

Երևանի Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց

Երևանի Մ․ Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց

Երևանի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց

Երևանի Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց

Գլոբալ Բրիջ դպրոց

 

Կոտայքի մարզ

Գառնիի ավագ դպրոց

Աբովյանի կրթահամալիր

Աբովյանի Ա․ Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց

Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց

Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց

Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց

Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Չարենցավանի Ե․ Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Արզնիի Ս․ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց

Արամուսի Վ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Լեռնանիստի Ս․ Նազարյանի անվան միջնակարգ դպրոց

Ջրվեժի միջնակարգ դպրոց

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ