Այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին կայունության կղզյակ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

 

զուրաբ
ТАСС գործակալությունը, հղում անելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, հայտնում է, որ Վրաստանը հույս ունի դրական դերակատարություն ունենալ Անդրկովկասում խաղաղության հաստատման համար:

«Չնայած տարածաշրջանային հակամարտությանը՝ կարողացել ենք ընտրություններ անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացը խաղաղ ավարտ է ունեցել այն շրջաններում, որոնցում կողք կողքի բնակվում են հայկական և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Դա նշան է այն բանի, որ այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին կայունության կղզյակ է, մի երկիր է, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները:

Հուսով ենք՝ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, ինչը պարտադիր պայման է 3 երկրների ապագայի համար»,- նշվում է նախագահի հայտարարությունում:

--00—ԼՄ