Նահանգապետ Ալիևն անում է այն, ինչ իրեն ասում է սուլթանը. Կարեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն համոզմանն  է, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ, օգնությանը պատերազմի առաջին իսկ օրերին պետք է դիմեինք: 24TV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ընդգծեց՝ սին հույսեր պետք չէ փայփայել, թե Արևմուտքն օգնելու կամ օժանդակելու է մեզ, մեր օժանդակությունը բնական դաշնակիցներից է միայն:

«Աշխարհը տեսնում է ահաբեկիչների դեմ մեր պայքարն ու հորդորում՝ պայքարը մենակ շարունակել: Եվ հիմա ուժեղի աշխարհ է, եթե համոզիչ ես, որևէ մեկը չի կարող ասել՝ սխալվել ես»,- նշում է Կարեն Սիմոյանը:

Պատգամավորն ասում է նաև, որ Թուրքայի նախագահ Էդողանի ձեռքին խամաճիկ դարձած Ադրբեջանը բանակն ու պետությունը Թուրքիային է տրամադրել, իսկ նահանգապետ Ալիևն անում է այն, ինչ իրեն ասում է սուլթանը:

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՄ