Ռուս սահմանապահները չեն տուժել. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հերքում է զինվորների մահվան լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

ռդ

Ռուս սահմանապահները չեն տուժել, մի քանի ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանն արձագանքել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Ի պատասխան ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքին, այն է՝ մեկնաբանել մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկատվությունը», թե 2 ռուս սահմանապահներ են զոհվել, տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Կոչ ենք անում լրատվամիջոցներին զգույշ և հավասարակշիռ վերաբերել նմանատիպ տեղեկատվության տարածմանը»,-նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության  ագրեսիայի հետևանքով զոհվել էր երկու ռուս սահմանապահ:

--00—ԼՄ