Լիբիայի Տրիպոլիից՝ Ստամբուլ, ապա Բաքու է ժամանել ևս մեկ ուղևորատար ինքնաթիռ. Инфотека24

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Инфотека24-ը թելեգրամյան իր ալիքում հայտնում է, որ Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 02:55-ի սահմանում, լիբիական Տրիպոլիից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է ուղևորվել ուղևորատար Airbus A-319-112 ինքնաթիռ, որը պատկանում է լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը: 

Թռիչքից հետո՝ մոտ 03:10-ին, Ստամբուլից Բաքու է ուղարկվել Turkish Airlines TK338 / THY8DV ընկերությանը պատկանող Airbus A330-303 ուղևորատար ինքնաթիռը:

Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ այս չվերթով Արցախում հայերի դեմ կռվելու համար Լիբիայից Ադրբեջան ահաբեկիչներ նոր խումբ է տեղափոխվում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ, բացի Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ-երից, Արցախի դեմ կռվում են վարձկան թուրքեր, արաբներ, պակիստանցիներ և այլ ազգության ներկայացուցիչներ: Պարզվել է, որ ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու հարցում մեծ դեր ունի Թուրքիան, որն իր հովանավորչությամբ նրանց Սիրիայից, Լիբիայից և այլ տեղերից տեղափոխում է Ադրբեջան, իսկ այդտեղից՝ Արցախ:

--00—ԼՄ