Կանադան մեզ շատ պարտք է մնում. սխալն ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի՝ Արցախի ճանաչումն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

բայրաք

Այս տարվա հունիսին Կանդայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա, թեպետ էմբարգոն ուժի մեջ է։ Այս մասին տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Կանադայի կողմից Թուրքիային ԱԹՍ-ների տեսախցիկներ արտահանելու փաստին և շեշտելով, որ «Բայրաքթարների» տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։

«Տրյուդոյի սիրուն աչքերին չխաբվեք։ Ահա ամբողջական պատմությունը։
1/ Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին (Arms Trade Treaty)

2/ Սրա մասնակիցները պետք է հաշվետու լինեն զենքի կամ դրա մասերի այն արտահանմանը, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել, վնասել խաղաղությանը և այլն։

3/ Այնուամենայնիվ Կանադան շարունակում է ավելացնել WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա, որը Բայրաքթարի ամենաէական մասն է։

4/ Եթե 2016-ին արտահանումը 4 միլիոնի էր, ապա 2019-ին՝ 150 միլիոնի կարգի էր։

5/ Անցյալ տարվա հոկտեմբերին Կանադան միացավ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Թուրիքայի ռազմական էմբարգո սահմանելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Սիրիա ներխուժման և իրավիճակը ապակայունացման։

6/ Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։

7/ Ի պատասխան՝ թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար

8/ Անձամբ Էրդողանը զանգահարում է և զրուցում է Տրյուդոյի հետ՝ շեշտելով․ «utmost importance to the import of the optics and surveillance systems from the Canadian firm Wescam [sic] for its military drones»

9/ Այս տարվա հունիսին Կանդայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ թեպետ էմբարգոն ուժի մեջ է։

10/ Սրա պաշտոնական բացատրությունը մինչև հիմա չկա։

11/ Արցախի՝ սեպտեմբերին սկսված պատերազմում ակնհայտ է դառնում, որ Բայրակթարները կարևոր դերակատարում ունեն։

12/ Հայկական ուժերի խոցված Բայրակթարը արտադրվել էր սեպտեմբերին, այսինքն՝ հավանական է դառնում, որ անցյալ տարվա էմբարգոն շարունակվելու դեպքում Արցախի օդում այսօր Բայրակթարներ կարող է այս քանակի չհայտնվեին։

13/ Թուրքիան այս օպտիկան կիրառում է նաև այլ անօդաչու սարքերում։ Ընդհանուր առմամբ Թուրքիան անցյալ տարի ուներ մոտ հարյուր Բայրակթար։ Դրանք նա կիրառում է շատ վայրերում՝ քրդական շրջաններում, Սիրիայում, Հս. Կիպրոսում, Միջերկրական ծովում, Լիբիայում։

14/ Այնպես, որ իր ամբողջ «ունեցվածքը» նա Ադրբեջան չէր տեղափոխի։

15/ Հոկտեմբերի 5-ին ուրախացանք, որ Տրյուդոն կանգնեցրեց տեսախցիկների արտահանումը։

16/ Սակայն փաստ է, որ էմբարգոյի ոչ լիարժեք կիրառումը, անհասկանալի պատճառով էմբարգոյի պայմաններում WESCAM-ի տեսխցիկների արտահանումը Թուրքիա հանգեցրեց նոր պատերազմի և հումանիտար ճգնաժամի։

17/ Տրյուդոն կարող էր սա կանխել, բայց հակառակը՝ նպաստել է։ Համաձայն Զենքի առևտրի դաշնագրի՝ վաճառելուց առաջ պետք է վստահ լինի, որ իր զենքը չի օգտագործվելու դաշնագրին հակասող նպատակներով։

18/ Այնուամենայնից փաստերը խոսում են, որ Կանդայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։ Ավելին՝ Բայրակթարների կադրերը Ադրբեջանում ցուցադրվում են մեծ էկրաններին, պաշտոնապես հիմնականում դրանք են ցուցադրվում՝ դառնալով պատերազմի ագիտացիայի առանցքը։

19/ Վստահ եմ, որ Կանդայում համապատասխան հետաքննություններ կլինեն։

20/ Չեմ բացառում, որ Կովիդն ու տնտեսական անկումն էլ են գործոն հանդիսացել վաճառքի շուրջ բանակցություններում։

21/ Նաև չեմ բացառում կոռուպցիան:

22/ Սակայն, ինձ այս ամենը ավելի քիչ է հետաքրքրում, Տրյուդոյին դատելուց էլ այս պահին մեզ օգուտ չի լինի։

23/ Սակայն Կանադան մեզ շատ պարտք է մնում։ Սա դասագրքերի մեջ կարող է մտնել որպես մի սկանդալ, թե ինչպես հնարավոր էր կանխել տարածաշրջանային պատերազմ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկել, ու միակ մարդը որ սա չարեց՝ Տրյուդոն է։

24/ Սխալներ գտնելը հեշտ է, ուղղելը՝ դժվար։ Ու այս սխալը ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի կողմից Արցախի ճանաչումն է։

25/ Սա մեր դիվանագետների, Կանադայի մեր համայնքի ու բարեկամների դժվար և հետևողական աշխատանքի արդյունք միայն կարող է լինել։

26/ Ես կանադացիների արժեհամակարգը և ինստիտուտները չգտեմ, բայց մեղավորության զգացում հաստատ ունեն ու այն պետք է առավել փաստարկված դարձնել ու տանել պոզիտիվ հունով։

27/ Ցավոք Բելառուսը նշածս դաշնագիրը չի ստորագրել, իսկ Իսրայելը և Թուրքիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ Ի դեպ՝ մենք էլ չենք ստորագրել։

Պետքական հղումները՝

Էմբարգոյի ու WESCAM տեսախցիկի վերաբերյալ հիմնական հաշվետվությունը 

Դրոնների քանակի վերաբերյալ հաշվետվությունը

Զենքի վաճառքի դաշնագրի պաշտոնական էջը»,-գրել է տնտեսագետը։

--00—ԼՄ