Հոլանդացի քաղաքական գործիչը Եվրոպային կոչ է անում բարձրաձայնել հայերի դեմ ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հարրի Վան Բոմմել

Հոլանդացի քաղաքական գործիչը Հայաստանում է. Հարրի Վան Բոմմելը կոչ է անում Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդական օրագիր ֆեյսբուքյան էջը:

«Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելը գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։

Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։

Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին՝ մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

հոլանդացի
հոլանդացի

--00--ԱԹ