«Գնում ենք Արցախ աշխարհ». Տավուշի թեմը ԱՄՆ-ից և Իջևանից նվիրատվությունները կտանի առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Տավուշի թեմը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Արցախ ուղարկվող օգնությունը:

«Գնում ենք առաջնագիծ` Արցախ աշխարհ...

ԱՄՆ-ից մեր սիրելի Պետրոս և Մարինե Բաղդասարյաններն ու Իջևանից Գարիկ և Գրիգոր Ղուլարյանները սիրո և պատասխանատվության մեծ զգացումով միացան մեր նախաձեռնությանն ու սահմանապահներին անհրաժեշտ պարագաները հասցրին մեզ։

Շնորհակալ ենք և՛ նվիրատուներին, և՛ իրերը մեր հերոս բանակին հասցնողներին։

Աստված բոլորին պահապան»,-նշվում է հրապարակված լուսանկարներին կից:

նկար

--00—ԼՄ