Կապի միջոցները հավաքում ենք զինվորի անվտանգությունն ապահովելու համար. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ դարձյալ կոչ արեց խուսափել հեռախոսներ, սմարթֆոններ օգտագործելուց՝ հենց զինծառայողների անվտանգության նկատառումներից ելնելով:

«Վերջին շրջանում արդեն օրենքի ուժով ձեռքերից հավաքում ենք կապի միջոցները: Շատերիդ հորդորում եմ հանգստություն պահպանել, երբ մի քանի օր լուր չեք ունենում: Իհարկե, ցավոք, լինում են դեպքեր, որ զոհվել են, բայց զինծառայողների մեծ մասին մենք արգելել ենք խոսել, քանի որ իրենց կյանքը դա վտանգում է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց՝ ունեն հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք բջջային կապի ալիքների վրա են գալիս:

--00--ԱԹ