Հայրս համբուրեց ճակատս ու մեկնեց առաջնագիծ. ևս մեկ արցախցի փոքրիկ է ծնվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

պուճուր

Շենգավիթ բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր լույս աշխարհ եկած արցախցի Ռոմանի լուսանկարը՝ կից գրելով.

«Կյանքն է պատասխանը:

Ես Ռոմանն եմ՝ արցախցի: Հենց նոր եմ ծնվել: Հայրս համբուրեց ճակատս ու մեկնեց առաջնագիծ՝ վերադառնալու խոստումով:

Կարծում եք՝ ճչու՞մ եմ:

Ո՛չ:

Բղավում եմ ի լուր աշխարհի մեր մոտալուտ հաղթանակի մասին՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»: