Հիշո՞ւմ եք՝ ԱԹՍ-ի արկն ընկել էր Դավիթ սարկավագի մեքենայի վրա. նա նոր մեքենա է նվեր ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար.

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրառում է արվել.

«Հիշո՞ւմ եք, որ թշնամու ԱԹՍ-ի արկն ընկել էր Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չէր պայթել։

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, այսօր Դավիթ սարկավագին նվիրեց ավտոմեքենա, որպեսզի գնդերեցը կարողանա լիարժեք իրագործել իր հոգևոր սպասավորությունը Հայոց բանակում:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

--00—ԼՄ