Արգենտինական քաղաքները միացել են «Հանուն Արցախի ճանաչման» ավտոերթին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Արգենտինայի տարբեր քաղաներում՝ Կորդովայում, Ռոսարիոյում, Բուենոս Այրեսում, Մար դե Պլատայում, Տուկումանում, Նեուկենում և Բարիլոչեում, բնակվող հայերը միացել են հոկտեմբերի 31-ին Հարավյին Ամերիկայի մի շարք երկրներում կայացած ավտոերթին։ Այս մասին հայտնում է Diario Armenio պարբերականը։

․

Երթն ընթացել է արգենտինական և հայկական օրհներգերի հնչյունների ներքո: Ակցիայի վերջում մասնակիցները տեր հայր Հարյություն Սեփանյանի գլխավորությամբ արտասանել են «Հայր մերը»:

․

Աղբյուրի փախանցմամբ «Հանուն Արցախի ճանաչման և խաղաղության» խորագրով ավտոերթեր են տեղի ունեցել նաև Բրազիլիայում, Ուրուգվայում, Չիլիում: Միայն Բուենոս Այրեսում 900 մեքենա է մասնակցել ավտոերթին:

--00--ԱՀ